Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրություններ շինարարության համար

Կառուցապատման ոլորտում յուրաքանչյուր շինարարական նախաձեռնության ժամանակ մեծ կարևորություն ունեն ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունները։ Ճշտգրիտ, հավաստի և լիարժեք իրականացված ուսումնասիրությունները ապահովում են օբյեկտի հուսալիությունը, անվտանգությունը և տնտեսական արդյունավետությունը։ Իրականացված լիարժեք ուսումնասիրությունների հավաստի արդյունքները թույլ են տալիս յուրաքանչյուր կառույցի համար ընտրել առավելագույն օպտիմալ նախագծային լուծումները, խուսափելով շինարարական աշխատանքների ընթացքում անակնկալ խնդիրներից և ապահովելով կառույցի համար հնարավոր առավելագույն ապահովությունը։

ԳԵՈՌԵՍԵՐՉ ՍՊԸ տրամադրում է հասարակական, քաղաքացիական և այլ շինարարական օբյեկտների նախագծման համար ահնրաժեշտ ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման ծառայություններ, երաշխավորում է իրականացվող աշխատանքների լիարժեքությունը և ստացվող արդյունքների հավաստիությունը։ Մեր հիմնական նպատակն է ապահովել նախագծա–նախահաշվային փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ տվյալների ամբողջական տրամադրումը, նվազագույնի հասցնելով ռիկերն ու չնախատեսված ծախսերի անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ։





Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների փուլերը



I փուլ
Նախապատրաստական աշխատանքներ
II փուլ
Դաշտային աշխատանքներ
Իրականացվում են տեղամասի ինժեներա–երկրաբանական տեղազմման և ֆոնդային նյութերի հավաքագրման աշխատանքներ Դաշտային աշախատանքներ, որոնք անցկացվում են են անմիջապես տեղամասում։ Իրականացվում են հորատման, շուրֆերի անցման աշխատանքներ, լիթոլոգիական կտրվածքի գրունտների նմուշարկում և դաշտային փորձարկումներ։
III փուլ
Լաբորատոր աշխատանքներ
IV փուլ
Կամերալ մշակում
Լաբորատոր պայմաններում իրականացվում են գրունտներից և գրունտային ջրերից վերցված նմուշների փորձարկումներ։ Որոշվում են գրունտների ֆիզիկական և մեխանիկական հատկանիշների ցուցանիշները, գրունտների և գրունտային ջրերի քիմիական կազմը, ագրեսիվ հատկությունները, յուրահատուկ գրունտների վտանգավոր ֆիզիկական հատկությունները և այլն․․․ Կատարվում է նախորդող երեք փուլերում իրականացված աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ամփոփում, համադրում և ընդհանրացում։ Դրանց հիման վրա կատարվում է տեղամասի ինժեներա–երկրաբանական պայմանների պարզաբանում, եզրահանգումներ և առաջարկներ։ Վերոհիշյալ ամբողջ նյութերը ամփոփվում են ավարտական տեխնիկական հաշվետվության մեջ





Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման համար անհրաժեշտ տվյալները


Ինժեներա–երկրական ուսումնասիրությունների ծավալների և իրականցվող հետազոտությունների բովանդակության պարզաբանման համար անհրաժեշտ են մի շարք տվյալներ`


  • Տարածքի (տեղամասի) տեղագրա–գեոդեզիական հանույթը, հետազոտման ենթակա հատվածի ուրվագծմամբ, նախագծվող շինությունների տեղայնացմամբ և տարածքում առկա կոմունիկացիոն հաղորդակցուղիների տեղադրմամբ։ Ընդ որում կոմունիկացիոն հաղորդակցուղիների առկայությունը և դրանց տեղորոշումն անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ։

  • Ուսումնասիրությունների անցկացման տեխնիկական առաջադրանք, որը պարունակում է տվյալներ կառույցի առանձնահատկությունների մասին, և պարունակում է բավարար ինֆորմացիա հետազոտատական աշխատանքների նպատակի և առաջադրված խնդիրների մասին։ Առանձնահատուկ տեխնիկական յուրահատկությունների առկայության դեպքում (ոչ ստանդարտ, յուրահատւկ կոնստրուկտորական լուծումներով կառույցներ, դինամիկ զգալի ազդեցություններ կրող կառույցներ, հատուկ նշանակության կառույցներ) նաև այդ տվյալների հնարավորինս մանրամասն բնութագրերը։

  • Նախագծվող կառույցի տեխնիկական բնութագրերի բացակայության պայմաններում, անհրաժեշտ է նաև ներկայացնել դրա նախատեսվող հարկայնությունը (վերգետնյա և ստորգետնյա)։

  • Տվյալներ տեղամասում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման համար հնարավոր տեխնիկական և տեխնոլոգիական սահմանափակումների մասին։






Ելակետային տվյալների կարևորությունը


Ելակետային տվյալների առկայությունը չափազանց կարևոր է հետազոտական աշխատանքների ճիշտ և լիարժեք կազմակերպման և իրականացման համար։ Վերոհիշյալ նյութերի հավաքագրման և պատրաստման հարցում պատրաստ ենք աջակցել ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ գործնական միջամտությամբ։



Ինչ տվյալներ է պարունակում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից տրամադրվող տեխնիկական հաշվետվությունը։



  • Ներածություն՝ իրականացված աշատանքների ընդհանուր բնութագիրը, աշխատանքների կատարման մեթոդիկան, տեսակները և ծավալները

  • Օբյեկտի տեղադիրքը և տարածքի ուսումնասիրվածության աստիճանը

  • Ընդհանուր տվյալներ տարածքի մասին (վարչական տվյալներ, գեոմորֆոլոգիա, ջրային ցանց, կլիմայական բնութագիր, երկրաբանական կառուցվածք, սեյսմա–տեկտոնական բնութագիր)

  • Տեղամասի երկրաբանա-լիթոլոգիական կառուցվածքը

  • Հիդրոերկրաբանական պայմանների նկարագրություն և գնահատում

  • Գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների նկարագրություն և համապատասխան ցուցանիշների ներկայացում

  • Յուրահատուկ գրունտների առկայությունը և դրանց բնութագիրը

  • Երկրաբանական և ինժեներա-երկրաբանական պրոցեսների և երևույթների նկարագրություն, բնութագրերի, կանխարգելիչ և դրանց զարգացման դեմ պայքարի միջոցառումների առաջարկների ներկայացում

  • Եզրակացություններ՝ վերոհիշյալ կետերում տրված տվյալների ամփոփում և եզրահանգում

  • Տեքստային հավելվածներ՝ գրունտների փորձարկումների հաշվետու նյութեր, հորատանցքերի լիթոլոգիական կտրվածքի նկարագրություն, լուսանկարներ և այլն

  • Գծագրական հավելվածներ՝ փաստացի նյութերի քարտեզ, տեղամասի տեղագրագեոդեզիական հանույթը փորվածքների տեղադրմամբ, երկրաբանա–լիթոլոգիական կտրվածքներ համապատասխան ուղություներով





Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները


  • Նախագծվող և վերակառուցման ենթակա բնակելի, հասարակական շենքերի և համալիրների տեղամասում համապարփակ և լիարժեք ինժեներա–երկրաբանական ուսումնասիրություններ

  • Քաղաքացիական ենթակառուցվածքների նոր նախագծվող կառույցների և վերանորոգման կամ վերակառուցման ենթակա կառույցների տեղամասերում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների իրականացում

  • Շինարարական աշխատանքների ընթացքում բացված շինարարական փոսորակների ինժեներա–երկրաբանական տեղազննման աշխատանքներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ հետազոտական աշխատանքների իրականացում

  • Գրունտների լաբորատոր փորձարկման աշխատանքներ, դրանց ֆիզիկական, մեխանիկական և վտանգավոր հատկանիշների բացահայտում և համապատասխան առաջարկների կազմում

  • Հորատման աշխատանքներ (իրականացվում են չոր մեթոդով, հանուկի ընտրմամբ, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավելագույն ստույգ տվյալներ լիթոլոգիական կտրվածքին մասնակցող գրունտների կազմի և ֆիզիկական վիճակի մասին)

  • Ինժեներա–երկրաբանական մասնագիտական խորհրդատվություն տարատեսակ շինարարական օբյեկտների նախագծման և շինարարության փուլերում
Enlarged Image