Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրություններ շինարարության համար
Կառուցապատման ոլորտում յուրաքանչյուր շինարարական նախաձեռնության ժամանակ մեծ կարևորություն ունեն ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունները։ Ճշտգրիտ, հավաստի և լիարժեք իրականացված ուսումնասիրությունները ապահովում են օբյեկտի հուսալիությունը, անվտանգությունը և տնտեսական արդյունավետությունը։ Իրականացված լիարժեք ուսումնասիրությունների հավաստի արդյունքները թույլ են տալիս յուրաքանչյուր կառույցի համար ընտրել առավելագույն օպտիմալ նախագծային լուծումները, խուսափելով շինարարական աշխատանքների ընթացքում անակնկալ խնդիրներից և ապահովելով կառույցի համար հնարավոր առավելագույն ապահովությունը։
ԳԵՈՌԵՍԵՐՉ ՍՊԸ տրամադրում է հասարակական, քաղաքացիական և այլ շինարարական օբյեկտների նախագծման համար ահնրաժեշտ ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման ծառայություններ, երաշխավորում է իրականացվող աշխատանքների լիարժեքությունը և ստացվող արդյունքների հավաստիությունը։ Մեր հիմնական նպատակն է ապահովել նախագծա–նախահաշվային փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ տվյալների ամբողջական տրամադրումը, նվազագույնի հասցնելով ռիկերն ու չնախատեսված ծախսերի անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ։
Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների փուլերը
|
I փուլ Նախապատրաստական աշխատանքներ |
II փուլ Դաշտային աշխատանքներ |
| Իրականացվում են տեղամասի ինժեներա–երկրաբանական տեղազմման և ֆոնդային նյութերի հավաքագրման աշխատանքներ | Դաշտային աշախատանքներ, որոնք անցկացվում են են անմիջապես տեղամասում։ Իրականացվում են հորատման, շուրֆերի անցման աշխատանքներ, լիթոլոգիական կտրվածքի գրունտների նմուշարկում և դաշտային փորձարկումներ։ |
|
III փուլ Լաբորատոր աշխատանքներ |
IV փուլ Կամերալ մշակում |
| Լաբորատոր պայմաններում իրականացվում են գրունտներից և գրունտային ջրերից վերցված նմուշների փորձարկումներ։ Որոշվում են գրունտների ֆիզիկական և մեխանիկական հատկանիշների ցուցանիշները, գրունտների և գրունտային ջրերի քիմիական կազմը, ագրեսիվ հատկությունները, յուրահատուկ գրունտների վտանգավոր ֆիզիկական հատկությունները և այլն․․․ | Կատարվում է նախորդող երեք փուլերում իրականացված աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ամփոփում, համադրում և ընդհանրացում։ Դրանց հիման վրա կատարվում է տեղամասի ինժեներա–երկրաբանական պայմանների պարզաբանում, եզրահանգումներ և առաջարկներ։ Վերոհիշյալ ամբողջ նյութերը ամփոփվում են ավարտական տեխնիկական հաշվետվության մեջ |
Ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման համար անհրաժեշտ տվյալները
Ինժեներա–երկրական ուսումնասիրությունների ծավալների և իրականցվող հետազոտությունների բովանդակության պարզաբանման համար անհրաժեշտ են մի շարք տվյալներ`
- Տարածքի (տեղամասի) տեղագրա–գեոդեզիական հանույթը, հետազոտման ենթակա հատվածի ուրվագծմամբ, նախագծվող շինությունների տեղայնացմամբ և տարածքում առկա կոմունիկացիոն հաղորդակցուղիների տեղադրմամբ։ Ընդ որում կոմունիկացիոն հաղորդակցուղիների առկայությունը և դրանց տեղորոշումն անհրաժեշտ է համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ։
- Ուսումնասիրությունների անցկացման տեխնիկական առաջադրանք, որը պարունակում է տվյալներ կառույցի առանձնահատկությունների մասին, և պարունակում է բավարար ինֆորմացիա հետազոտատական աշխատանքների նպատակի և առաջադրված խնդիրների մասին։ Առանձնահատուկ տեխնիկական յուրահատկությունների առկայության դեպքում (ոչ ստանդարտ, յուրահատւկ կոնստրուկտորական լուծումներով կառույցներ, դինամիկ զգալի ազդեցություններ կրող կառույցներ, հատուկ նշանակության կառույցներ) նաև այդ տվյալների հնարավորինս մանրամասն բնութագրերը։
- Նախագծվող կառույցի տեխնիկական բնութագրերի բացակայության պայմաններում, անհրաժեշտ է նաև ներկայացնել դրա նախատեսվող հարկայնությունը (վերգետնյա և ստորգետնյա)։
- Տվյալներ տեղամասում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման համար հնարավոր տեխնիկական և տեխնոլոգիական սահմանափակումների մասին։
Ելակետային տվյալների կարևորությունը
Ելակետային տվյալների առկայությունը չափազանց կարևոր է հետազոտական աշխատանքների ճիշտ և լիարժեք կազմակերպման և իրականացման համար։ Վերոհիշյալ նյութերի հավաքագրման և պատրաստման հարցում պատրաստ ենք աջակցել ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ գործնական միջամտությամբ։
Ինչ տվյալներ է պարունակում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից տրամադրվող տեխնիկական հաշվետվությունը։
- Ներածություն՝ իրականացված աշատանքների ընդհանուր բնութագիրը, աշխատանքների կատարման մեթոդիկան, տեսակները և ծավալները
- Օբյեկտի տեղադիրքը և տարածքի ուսումնասիրվածության աստիճանը
- Ընդհանուր տվյալներ տարածքի մասին (վարչական տվյալներ, գեոմորֆոլոգիա, ջրային ցանց, կլիմայական բնութագիր, երկրաբանական կառուցվածք, սեյսմա–տեկտոնական բնութագիր)
- Տեղամասի երկրաբանա-լիթոլոգիական կառուցվածքը
- Հիդրոերկրաբանական պայմանների նկարագրություն և գնահատում
- Գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների նկարագրություն և համապատասխան ցուցանիշների ներկայացում
- Յուրահատուկ գրունտների առկայությունը և դրանց բնութագիրը
- Երկրաբանական և ինժեներա-երկրաբանական պրոցեսների և երևույթների նկարագրություն, բնութագրերի, կանխարգելիչ և դրանց զարգացման դեմ պայքարի միջոցառումների առաջարկների ներկայացում
- Եզրակացություններ՝ վերոհիշյալ կետերում տրված տվյալների ամփոփում և եզրահանգում
- Տեքստային հավելվածներ՝ գրունտների փորձարկումների հաշվետու նյութեր, հորատանցքերի լիթոլոգիական կտրվածքի նկարագրություն, լուսանկարներ և այլն
- Գծագրական հավելվածներ՝ փաստացի նյութերի քարտեզ, տեղամասի տեղագրագեոդեզիական հանույթը փորվածքների տեղադրմամբ, երկրաբանա–լիթոլոգիական կտրվածքներ համապատասխան ուղություներով
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները
- Նախագծվող և վերակառուցման ենթակա բնակելի, հասարակական շենքերի և համալիրների տեղամասում համապարփակ և լիարժեք ինժեներա–երկրաբանական ուսումնասիրություններ
- Քաղաքացիական ենթակառուցվածքների նոր նախագծվող կառույցների և վերանորոգման կամ վերակառուցման ենթակա կառույցների տեղամասերում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների իրականացում
- Շինարարական աշխատանքների ընթացքում բացված շինարարական փոսորակների ինժեներա–երկրաբանական տեղազննման աշխատանքներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ հետազոտական աշխատանքների իրականացում
- Գրունտների լաբորատոր փորձարկման աշխատանքներ, դրանց ֆիզիկական, մեխանիկական և վտանգավոր հատկանիշների բացահայտում և համապատասխան առաջարկների կազմում
- Հորատման աշխատանքներ (իրականացվում են չոր մեթոդով, հանուկի ընտրմամբ, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավելագույն ստույգ տվյալներ լիթոլոգիական կտրվածքին մասնակցող գրունտների կազմի և ֆիզիկական վիճակի մասին)
- Ինժեներա–երկրաբանական մասնագիտական խորհրդատվություն տարատեսակ շինարարական օբյեկտների նախագծման և շինարարության փուլերում