ԳԵՈՌԵՍԵՐՉ ՍՊԸ հիմնադրվել է 2019թ․ և առ այսօր ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ տարածքում ինժեներա–երկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում։ Մեր կազմակերպությունը անցիալ տարիների ընթացքում իրականացրել է քաղաքաշինական բազմաթիվ օբյեկտների նախագծման համար անհրաժեշտ ինժեներա–երկրաբանական ուսումնասիրություններ, ինչպես բնակելի և հասարակական(բազմաբնակարան շենքեր, բնակելի համալիրներ), այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների(ճանապարհներ, կամուրջներ, կոմունիկացիոն հաղորդակցուղիներ)։
Մեր կազմակերպությունում ներգրավված են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ի զորու են լիարժեքորեն բավարարել պատվիրատուի պահանջները, իրականացնել տեխնիկական ռաջադրանքով սահմանված աշխատանքները բարձր որակով, ապահովելով իրականացված հետազոտական աշխատանքների համապատասխանությունը ՀՀ տարածքում գործող նորմատիվա–տեխնիկական փաստաթղթերի պահանջներին, երաշխավորելով իրականացված աշխատանքների արդյունքում կազմվող հաշվետու նյութերի ճշտգրտությունը և լիարժեքությունը։